Մատչելիության հղումներ

logo-print

Ավետիս Ավագյան. «Մենք կաթվածահար ենք»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը խոստովանել է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները մեծ հարված են հասցրել Տեր-Պետրոսյանի թիմին:

«Ձերբակալվել է ողջ ակտիվը: Մեկուսարանում են Զուրաբյանը եւ Արզումանյանը, թաքնվում է Արամ Սարգսյանը: Մենք կաթվածահար ենք», - ասել է Ավետիս Ավագյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ, թերթը մեջբերում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքերը. - «Պայքարը չի ավարտվել: Ժողովուրդը վրդովված է եւ վիրավորված: Մարդիկ ցանկանում են, որ հանրահավաքները շարունակվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG