Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Անհրաժեշտ է վերացնել լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր համոզմունք է հայտնել, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան գտնում եմ, որ անհրաժեշտ է վերացնել նախագահի հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները: Համոզված եմ, որ ժողովրդավարական հասարակությունների համար բազմակարծությունը շատ կարեւոր է»,֊ - ասել է օմբուդսմենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ փաստաթղթում սահմանվել է, որ լրատվամիջոցները ներքաղաքական հարցերը լուսաբանելիս պետք է օգտվեն միայն պետական մարմինների պաշտոնական հաղորդագրություներից: Երեւանում լույս չեն տեսնում մի շարք թերթեր, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան վերահեռարձակողները հրաժարվել են Երեւանում վերահեռարձակել ռադիոկայանի հաղորդումները, արգելափակվել է ռադիոկայանի ինտերնետային կայքը:

Անդրադառնալով մարտի սկզբին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին, Արմեն Հարությունյանն ասաց. - «Պարտադիր եմ համարում ստեղծված իրավիճակի բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների խորը ուսումնասիրությունը»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG