Մատչելիության հղումներ

Ջեֆրի Գեդմին. «Ուրախ եմ, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը կարճ ալիքներով գործում է»


«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն այսօր գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ:

«Հիասթափեցնող է, որ Հայաստանի իշխանությունների սահմանափակումների պատճառով մենք ստիպված ենք եղել դիմելու այս հետընթաց քայլին` օգտագործել հնացած հաճախականությունները, որոնցից Հայաստանում հրաժարվել էինք 3 տարի առաջ, բայց ուրախ եմ, որ դա գործում է»,֊ - ասված է Գեդմինի հայտարարության մեջ:

Մարտի 8֊-ից «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեկոյան ծրագիրը հեռարձակվում է կարճ ալիքների երկու հաճախականություններով: Այնուամենայնիվ այդ հաճախականություններով հեռարձակվում է «Ազատություն» ռադիոկայանի ընդամենը մեկժամյա ծրագիրը, մինչդեռ մինչեւ սահմանափակումները FM կայաններով հեռարձակումը կազմում էր 3 ժամ:

Միաժամանակ կտրուկ ավելացել է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի այցելուների թիվը: Մարտին այցելուների թիվը եռապատկվել է նախորդ ամսվա համեմատությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG