Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսելու է Հայաստանի մասին


ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Հեյկի Տալվիտիեն հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսելու է Մերձդնեստրի խնդրի կարգավորման, ինչպես նաեւ մարտի 2-ին Երեւան կատարած այցի արդյունքների մասին:

Տալվիտիեն ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի խնդրանքով Հայաստան էր մեկնել մարտի 1-2-ը տեղի ունեցած բախումների, մարդկային զոհերի եւ արտակարգ դրության հռչակման հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:

ԵԱՀԿ-ի մամլո հաղորդագրությունում ասվում է, որ Տալվիտիեն Հայաստան էր այցելել նաեւ նախագահական ընտրությունների օրերին:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG