Մատչելիության հղումներ

logo-print

Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն հորդորում է Հայաստանի իշխանություններին միջազգային քննիչներ հրավիրել


Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-֊ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար:

«Հայաստանի իշխանությունները պետք է հրավիրեն Եվրախորհրդին կամ հարգանք վայելող այլ կազմակերպությունների՝ հուզումները եւ Հայաստանի ոստիկանության եւ բանակի կողմից դրանց պատասխանը քննելու համար: Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,֊ - ասել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կարլսենը:

«Լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Ժամանակն է, որ կառավարությունը հրավիրի անկախ միջազգային դերակատարների, որոնք կբացահայտեն, թե ինչ է կատարվել, եւ կապահովեն պատասխանատվությունը յուրաքանչյուր հանցանքի համար»,֊ - կարծիք է հայտնել Կարլսենը:

Անցած շաբաթ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նամակ է հասցեագրել երկրի արտգործնախարար Յոնաս Գար Ստորեին` հորդորելով Նորվեգիայի իշխանություններին ակտիվություն ցուցաբերել այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG