Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված է մնում


Թեեւ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի նախագահական ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ուժի մեջ թողնելու մասին, Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված է մնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի մտցրած սահմանափակումների, այդ թվում` խոսքի եւ հավաքների ազատությանը վերաբերող, ինչպես նաեւ շարունակվող ձերբակալությունների եւ կալանքների առնչությամբ:

«Մենք հորդորում ենք ամեն գնով ձեռնպահ մնալ հետագա որեւէ բռնությունից», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի երեկվա հայտարարությունում:

Կազմակերպությունը ահազանգում է, որ «Հայաստանում ստեղծված քաղաքական բաժանումները արդեն սկսել են ազդել Սփյուռքի վրա»` տեղեկացնելով, որ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներից նույնպիսի մտահոգություններով հեռախոսազանգեր է ստանում:

«Անկասկած, սա վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի եւ նրա քաղաքացիների ապագայի համար: Քաղաքական երկխոսության կարիքը մեծ է, քանի որ շատերը իրենց խիստ վրդովմունքը եւ հիասթափությունն են արտահայտել այն փաստի առնչությամբ, որը ԵԱՀԿ-ն անվանել է «անհավանականորեն» բարձր մասնակցություն կոնկրետ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG