Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Փիթեր Սեմնեբիի հետ


Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիի հետ, ով այժմ գտնվում է Բրյուսելում եւ մասնակցում է ԵԽ-ի Նախարարների խորհրդի` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնված քննարկումներին: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի առաջին նախագահի գրասենյակից:

Հաղորդագրության համաձայն` Տեր-Պետրոսյանը Սեմնեբիին է ներկայացրել արտակարգ դրության չհիմնավորվածությունը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ դրական քայլ` ուղղված երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու լարվածության մեղմացմանը, չի կատարվել: Հակառակը, նրա պնդմամբ, շարունակվում են իր համախոհների համատարած ձերբակալությունները, որոշ մարզերում եւ գյուղական վայրերում (հատկապես Արարատի եւ Արագածոտնի մարզերում) քրեական տարրերը ոստիկանության համատեղ խմբերով բռնություններ են իրականացնում ինչպես շարժման համախոհների, այնպես էլ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG