Մատչելիության հղումներ

Սոնա Տռուզյան. «Որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ»


Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելուն, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մարտի 10-֊ի դրությամբ այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել է 73 անձ, եւս 11-֊ը կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել է»,֊ - հայտնել է Սոնա Տռուզյանը:

Այն հարցին, թե արդյոք կա՞ Լեւոն Տեր֊-Պետրոսյանին հարցաքննելու որոշում, գլխավոր դատախազի խոսնակը պատասխանել է. - «Մոտ 400 անձ է հարցաքննվել: Թե ովքեր են հարցաքննվել, այդ մասին տեղեկությունները թույլ տվեք չհրապարակել՝ նախաքննության շահերից ելնելով»:

Ավելի վաղ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանի առաջին նախագահը դատախազությունից ծանուցում կամ հրավեր չի ստացել:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG