Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, կքննարկի իշխող կոալիցիայի հետ հարաբերությունների հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության գերագույն մարմնի քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը, այսօր գերագույն մարմինը նիստ է գումարելու, որտեղ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն նաեւ կոալիցիայի շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված խնդիրները:

Դաշնակցությունն առայժմ պաշտոնապես չի հայտնել՝ ցանկանո՞ւմ է արդյոք միանալ Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Օրինաց երկիր»-ի կոալիցիային, մտադիր է դարձյալ համագործակցության մասին առանձին համաձայնագի՞ր ստորագրել, թե՞ գործելու է ընդդիմադիր դաշտում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG