Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին հրամանագրում


Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում» եւ «արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում»:

Արտակարգ դրությունը Երեւան քաղաքում հայտարարվել է մարտի 1-ից 20 օրով այն բանից հետո, երբ Հայաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG