Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի տեղական իշխանությունների համագումարի նախագահը մտահոգված է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամով


«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամով եւ մայրաքաղաք Երեւանում արտակարգ դրություն սահմանելու փաստով, ինչը ազդեցություն կգործի նաեւ տեղական մարմինների վրա՝ երկրի ամբողջ տարածքում», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների համագումարի նախագահ Հալվդան Սքարդը:

«Տեղական իշխանությունները Հայաստանում առաջինն են, որ իրենց վրա կզգան ճգնաժամի հետեւանքներն ու լարվածությունները, եւ ես կոչ եմ անում նրանց՝ ամեն ինչ անել իրենց համայնքներում անդորր ապահովելու համար», - ասել է Սքարդը:

Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն, տեղական եւ շրջանային իշխանությունների համագումարի նախագահը բոլոր կողմերին հորդորել է ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ եւ հույս է հայտնել, որ արտակարգ դրությունը շուտով չեղյալ կհայտարարվի, քանի որ գոյություն ունեցող իրավիճակը կարող է ազդեցություն գործել նաեւ այս տարի նախատեսված տեղական իշխանության ընտրությունների վրա, հատկապես Երեւանում. այն կարող է ազդել մայրաքաղաքի կարգավիճակի օրենքի մասին ընդունման, Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցի եւ անցկացման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG