Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը զսպվածության կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին


Գերմանիայի կառավարությունն այսօր կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ հրաժարվել բռնությունից:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ֊-Վալտեր Շտայնմայերի տարածած հայտարարության մեջ ասված է, որ վերջին օրերին տեղի ունեցած բախումները ամենալուրջ միջադեպն են 1994 թվականին հաստատված հրադադարի ընթացքում:

«Մեծ մտահոգությամբ տեղեկացա ռազմական վերջին բախումների մասին: Երկու կողմից կան սպանվածներ եւ վիրավորներ: Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին ցուցադրել զսպվածություն, հրաժարվել հետագա հարվածներից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,֊ - նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ Շտայնմայերը շեշտել է, որ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի ջանքերը վայելում են Գերմանիայի կառավարության լիակատար աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG