Մատչելիության հղումներ

Մարիոս Կարոյանն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ


Հայազգի Մարիոս Կարոյանն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ:

Կիպրոսահայ լրատվամիջոցների վկայությամբ՝ սա Հայաստանից դուրս հայերի կողմից զբաղեցրած ամենաբարձր պաշտոնն է:

Վերջին երեք տարիների ընթացքում 47֊-ամյա Կարոյանը մեծ հաջողությունների է հասել քաղաքական ասպարեզում. 2006 թվականին նա դարձել է պատգամավոր, նույն թվականին ընտրվել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ:

Կիպրոսի խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ փետրվարի 24֊-ին նախկին խոսնակը՝ Դիմիտրիս Խրիստոֆիասը ընտրվել էր Կիպրոսի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG