Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը փաստել է, որ Մոսկվայում ավելի ու ավելի հաճախ են դառնում հարձակումները հայերի վրա:

«Օր չկա, որ Մոսկվայում չհարձակվեն հայի վրա: Միայն երկու ամսվա ընթացքում այնքան սպանություն է եղել, որքան երբեք չի եղել նախկին տարիներին: Սա արդեն իսկական ազգայնականություն է, որը ծաղկում է հասարակության շրջանում: Եվ հետագայում ավելի վատ կլինի, եթե դեմը չառնվի: Եթե իշխանությունը ամենաբարձր մակարդակով, նույնիսկ նախագահի մակարդակով, պաշտոնապես չընդունի այդ հիվանդության առկայությունը», - ասել է հայերի միության փոխնախագահը «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

«Որքա՞ն կարելի է հանդուրժել իշխանության անգործությունը: Յուրաքանչյուր մահից հետո ցնցվում է ողջ մեր պստլիկ երկիրը», - փաստել է Գեղամ Խալաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG