Մատչելիության հղումներ

logo-print

Միխայիլ Ալեքսանդրով. «Եթե իշխանությունները համաձայնեն երկխոսության, չի կարելի բացառել բողոքի ցույցերի վերսկսումը»


Ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը «Տրիբունա» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանի ղեկավարությունն անսա Արեւմուտքի հորդորներին եւ երկխոսություն նախաձեռնի ընդդիմության հետ, Երեւանում կարող են վերսկսվել բողոքի ցույցերը:

«Արեւմուտքը հորդորում է Հայաստանի ղեկավարությանը «հնարավորինս շուտ վերացնել արտակարգ իրադրությունը, երկխոսություն սկսել Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հետ»: Եթե իշխանությունները դրան համաձայնեն, չի կարելի բացառել բողոքի գործողությունների վերսկսումը, հանրահավաքների երկրորդ շրջանը», - «Տրիբունա»-ին ասել է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավարը:

«Իսկ եթե ղեկավարությունը պահպանի ճնշումը ընդդիմության վրա, քրեական պատասխանության ենթարկելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին, եւ սկսի Լեւոն Տեր-Պետրոսյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, ընդդիմության հեղափոխական ոգեւորությունը հաստատ կմարի», - համոզված է Միխայիլ Ալեքսանդրովը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլի դեպքում հաղթելու էր Սերժ Սարգսյանը: «Նա ավելի մեծ աջակցություն ունի», - կարծիք է հայտնել քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG