Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Գունավոր հեղափոխության» փորձը դատապարտված էր»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ է տեղի ունեցել, սակայն այդ փորձն ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման:
«Ի տարբերություն այն երկրների, որտեղ «գունավոր հեղափոխությունները» ստացվել են, Հայաստանում գոյություն ունեն գործոններ, որոնք այդ հուզումների կազմակերպիչները հաշվի չէին առել»,֊ - ասել է Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում:

«Նախ, իշխանությունը Հայաստանում վայելում է հասարակության շատ ամուր վստահությունը: Նախագահական ընտրությունների արդյունքները դա հաստատեցին: Երկրորդը՝ հայ հասարակության մեծամասնությունը ցանկանում է շարունակական զարգացման էվոլյուցիոն ուղի, որն առկա է վերջին 7 տարվա ընթացքում: Եվ ի տարբերություն որոշ արմատական ընդդիմադիրների՝ համաձայն չէ հին վերնախավի ռեւանշին: Իսկ այստեղ հենց ռեւանշի փորձ է տեղի ունեցել այն ուժերի կողմից, որոնց օրոք Հայաստանը 90-ական թվականներին վերապրել է ամենամութ եւ ցուրտ տարիները», - կարծիք է հայտնել Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG