Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանի ներքաղաքական հակամարտության որեւէ կողմի չի աջակցում


Միացյալ Նահանգները Հայաստանի ներքաղաքական հակամարտության որեւէ կողմի չի աջակցում. այսպիսի հայտարարությամբ է անցած գիշեր հանդես եկել Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին:

Հայաստանի ներքաղաքական կացությանը վերաբերող հարցով Քեյսիին է դիմել Պետդեպարտամենտի ամենօրյա բրիֆինգին ներկա լրագրողներից մեկը` ասելով. - «Այսօրվա «Վաշինգթոն Փոստ»-ում լույս է տեսել առաջատար ընդդիմադիր թեկնածու, պարոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ զարմացած է ու հիասթափված Արեւմուտքի որդեգրած դիրքորոշումից: Արդյո՞ք Պետդեպարտամենտը որեւէ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին»:

Սրան ի պատասխան Քեյսին նշել է. - «Մենք կողմերից որեւէ մեկին աջակցության մասին ուղերձ չենք հղել: Մենք հասկանում ենք, որ այս պրոցեսը դեռ ավարտված չէ, եւ սա է պատճառը, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այժմ մեկնում է Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել կողմերին միջեւ քննարկումներ նախաձեռնելու համար: Միանշանակ է, որ նա խոսելու է ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»:

«Առանցքային ուղերձներից մեկը, որ Բրայզան հասցնելու է Հայաստանի կառավարության անդամներին հետեւյալն է` երկրում իրավիճակն արդեն հանդարտվել է, եւ հարկավոր է վերացնել արտակարգ դրությունը», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG