Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այցելել է Թարթարի շրջան, որտեղ նախօրեին փոխհրաձգություն էր տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ:

Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքել է, որ Աբիեւի այցը կապված է մարտի 4֊-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ:

«Զուտ պատահականություն է, որ Սաֆար Աբիեւն այցելում է Թարթարի շրջան, երբ իրադրությունն առաջին գծում այսպիսին է»,֊ - ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հաղորդել է մամլո ծառայությունը:

Միաժամանակ APA գործակալությունը մեջբերել է Աբիեւի խոսքերը. - «Եթե Հայաստանը կփորձի կրկին սադրանքի դիմել, պատասխանը շատ ավելի կարծր կլինի: Իրադրությունը, որը վերջերս ստեղծվել էր առաջին գծում, կապված է Հայաստանի ներքաղաքական եւ սոցիալական իրավիճակի հետ»,֊ - կարծիք է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG