Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների դադարեցումը Հայաստանում մտահոգել է Միացյալ Նահանգների կառավարությանը


Երեկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին մտահոգություն է հայտնել մամուլի, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումների եւ արգելքների առթիվ:

Պետդեպարտամենտի խոսնակը ասել է, թե Միացյալ Նահանգները կցանկանար, որ այդ սահմանափակումները հանվեն. - «Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ առավել կարեւոր է Հայաստանի ժողովրդի համար այս շրջանում ունենալ ազատ տեղեկատվությանը հասու լինելու հնարավորություն»:

Երեկ մամուլի նկատմամբ սահմանված արգելքները վերացնելու կոչով հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ի Հեռարձակման տնօրենների խորհուրդը:

«Ամերիկայի ձայն» հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել է՝ որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19-ի վիճարկվող ընտրություններից հետո», - ասված է հայտարարության մեջ:

«Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը», - ասել է ԱՄՆ-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG