Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ժարիխին. «Իշխանությունները կափարիչ են դրել կաթսայի վրա, սակայն կաթսան դեռ եռում է»


Մոսկվայի ԱՊՀ-֊ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրադրությունը, սակայն «կաթսան դեռ եռում է»:

«Իշխանությունները կափարիչով փակել են եռացող կաթսան, բայց կաթյան դեռ եռում է»,֊ - ասել է ռուսաստանցի քաղաքագետը «Քրիսչեն սայենս մոնիթոր» թերթին տված հարցազրույցում:

Միեւնույն ժամանակ Մոսկվայի Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը նույն թերթին ասել է. - «Հետխորհրդային տարածքում գրեթե ավանդույթ է դառնում ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնվելը եւ փողոց դուրս գալը: Հայաստանյան իրադարձությունները «դեժավյու»֊-ի զգացում են առաջացնում»:

Թերթն այսօր մեջբերում է նաեւ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը. - «Իրավիճակը երկրում իսկապես շատ լուրջ է: Հասարակությունը խորապես բեւեռացված է: Մենք դեռ երբեք նման բան չենք տեսել, սա մի ուժգին շոկ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG