Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի հարստությունը մեկ տարում ավելացել է մեկ միլիարդ դոլարով


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կարողությունը վերջին տարում ավելացել է մեկ միլիարդ դոլարով եւ կազմել 16 միլիարդ: Այդ են վկայում «Ֆորբս» ամերիկյան հանդեսի հրապարակած տվյալները:

Թեեւ 90-ամյա Քըրք Քըրքորյանը վերջին տարում ավելի է հարստացել, աշխարհի միլիարդատերերի ցուցակում նա զիջել է անցած տարվա դիրքերը` 31-֊րդ տեղից տեղափոխվելով 41֊-րդ տեղ:

«Ֆորբս»-֊ի այս տարվա ցուցակը գլխավորում է ամերիկացի Ուորեն Բաֆետը՝ 62 միլիարդ դոլարով: Նրանից մի փոքր հետ է մնում մեքսիկացի Կարլոս Սլիմը՝ 60 միլիարդ դոլար: Իսկ Բիլ Գեյթսը, որը 13 տարի շարունակ գլխավորում էր «Ֆորբս»֊-ի ցուցակը, այժմ երրորդն է՝ նա ունի «ընդամենը» 58 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG