Մատչելիության հղումներ

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան կարծիք է հայտնել, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող չճանաչված հանրապետությունների համար:

«Նեզավիսիմայա գազետա» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում Սոլանան ասել է, որ Եվրամիությունը չի աջակցի այդ հանրապետությունների անկախության հռչակմանը:

«Ինչ վերաբերում է չճանաչված հանրապետությունների անկախության ճանաչմանը, մենք համաձայն ենք Ռուսաստանի հետ՝ անհրաժեշտ է փորձել լուծումներ գտնել գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի շրջանակներում», - հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG