Մատչելիության հղումներ

Կանադայի արտգործնախարարը հորդորել է վերացնել արտակարգ իրավիճակը


Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»:

«Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական իրավունքն է՝ հավաքվել եւ հայտնել իրենց տեսակետները, քանի դեռ դա արվում է խաղաղ ճանապարհով», - ասված է Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ:

«Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը հարգել այդ հիմնարար ազատությունները` հնարավորինս շուտ վերացնելով արտակարգ դրությունը»,֊ - կոչ է արել նախարարը:

Միաժամանակ, նա ասել է. - «Կանադան հորդորում է բոլոր քաղաքական հայացքների տեր հայաստանցիներին՝ իրենց առկա տարաձայնությունները հարթել իրենց ժողովրդավարական հաստատությունների շրջանակներում»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասել է, որ ոչ մի պատճառ չի տեսնում արտակարգ իրավիճակը ժամկետից շուտ վերացնելու կամ այն երկարաձգելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG