Մատչելիության հղումներ

Ջոն Պրեսկոտը ժամանում է հետընտրական առաքելությամբ


Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները ?դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Պրեսկոտը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հետ:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG