Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ազատագրելու «գրավյալ տարածքները»:

«Մենք ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ եւ զինամթերք ենք գնում՝ պատրաստ լինելու համար գրավյալ տարածքների ազատագրմանը, եւ մենք պատրաստ ենք դրան»,֊ - «Ռոյթերզ»֊-ի փոխանցմամբ՝ ասել է այսօր Ալիեւը:

Խոսելով Կոսովոյի անկախության հռչակման մասին, Ադրբեջանի նախագահն ասել է. - «Տեսնում եք, թե ինչպես են խախտվում միջազգային օրենքների նորմերը: Եվ դա բացասական ազդեցություն է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ուժի գործոնը վճռորոշ է մնում, եւ մենք կհասնենք Ղարաբաղի վերամիավորմանը»:

«Ժամանակը կգա, երբ հայերը կհամաձայնեն կարգավորմանը»,֊ եզրափակել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG