Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ես բացառում եմ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակը»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հայտարարել է, որ բացառում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը:

Պատասխանելով ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող` լրագրողներից մեկի հարցին, վարչապետը ասաց. - «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարություններ է անում նոր սպառազինության ձեռք բերման կամ զինված ճանապարհով խնդիրը լուծելու մասին: Բայց մյուս կողմից էլ ընթանում են բանակցություններ, որտեղ խոսվում է խնդրի լուծման խաղաղ ճանապարհի մասին: Ես լիահույս եմ, որ հաղթելու է նորմալ, քաղաքակիրթ տրամաբանությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է խաղաղ ճանապարհով: Ես բացառում եմ ռազմական ճանապարհով խնդիր լուծելու տարբերակը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, Սերժ Սարգսյանը ասաց. - «Երեւի լսել եք, որ վերջին 2-3 օրերի ընթացքում մեր սահմաններում առանձնապես անհանգիստ վիճակ է, իսկ այսօր վաղ առավոտյան ադրբեջանցիները գրոհ են ձեռնարկել մեր մարտական դիրքերից մեկի վրա, եւ նրանց ժամանակավորապես հաջողվել էր համարյա թե գրավել այդ դիրքը: Մենք առաջարկել են համապատասխան կառույցների միջոցով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը դադարեցնել սադրանքը, ետ քաշվել մեր դիրքերից, ինչին մենք մերժում ենք ստացել: Բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ժամի դրությամբ այդ դիրքը գտնվում է մեր հսկողության տակ, եւ հակառակորդը, թողնելով բազմաթիվ դիակներ, ճողոպրել է»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG