Մատչելիության հղումներ

logo-print

Զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ


Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 05:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ:

«Ադրբեջանական ուժերը գրավել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից կան զոհեր եւ վիրավորներ», - ասված է հաղորդագրությունում: - «Նույն օրը, ժամը 08:00-ի սահմաններում փոխհրաձգությունն ավելի ինտենսիվ բնույթ է կրել: Ժամը 15:40-ի դրությամբ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը: Իրավիճակը ներկայումս խաղաղ է, կրակոցներ չկան»:

Զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարն անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակվել նաեւ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG