Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, թե նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել:

«Իսկապես տնային կալանք չկա: Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նկատմամբ կան զուտ անվտանգության հետ կապված մտահոգություններ», -֊ ասել է արտգործնախարարը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

«Այդ հարցը շատ սուր էր դրված ամսի 1֊-ի օրը, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր գնալ հավաքի վայր: Բնականաբար, դա նրա անվտանգության սպաները չէին կարող թույլ տալ, որովհետեւ իրավիճակը պայթյունավտանգ էր: Այդ պատասխանատվությունը պետությունը չէր կարող իր վրա վերցնել: Բայց եթե Տեր-Պետրոսյանը ուզում է տեղաշարժվել հանրապետության տարածքով եւ գնալ այնպիսի վայրեր, որտեղ իրեն վտանգ չի սպառնում, իմ համոզմամբ, նա ազատ է դա անել», - կարծիք է հայտնել Վարդան Օսկանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է արտակարգ իրավիճակի վաղաժամկետ դադարեցումը, արտգործնախարարը ասել է. - «Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ արտակարգ իրադրությունը հնարավոր չափ շուտ վերացվի: Դրա հիմնական որոշողը կլինի հանրապետության նախագահը»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի -֊ին 20 օրով արտակարգ իրադրություն է հայտարարել:


Հասմիկ Սմբատյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG