Մատչելիության հղումներ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում հայտնել է, որ անցած շաբաթ մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված միջադեպեր չեն եղել:

«Միջադեպեր բանակի հետ կապված չեն եղել, ոչ մի տուժած չունենք», - փաստել է Սեյրան Օհանյանը:

«Բանակը չի խառնվել, բանակը կանգնել է ոստիկանության թիկունքին, բայց միշտ պատրաստ է եղել նաեւ վնասազերծել կամ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ամենը կանխվեր»,֊ - ասել է բարձրաստիճան զինվորականը:

«Այն զենքը, զինամթերքը եւ հանդերձանքը, որը ունեցել է բանակը, իր մոտ է՝ հափշտակումներ, առգրավումներ չեն եղել»,֊ - նշել է Սեյրան Օհանյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա, գլխավոր շտաբի ղեկավարը պատասխանել է. - «Բանակը կարող է կրակել միայն այն մարդկանց վրա, ովքեր կրակ կբացեն բանակի վրա»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG