Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:

«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը վերացնել մարտի 1֊-ին հայտարարված արտակարգ իրադրությունը», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

«Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար», - ասել է Ֆերերո֊-Վալդները:

«Ֆրանսպրես»-ը պնդում է, որ շաբաթ օրը Երեւանի փողոցներում «ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկանության պաշտոնյա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG