Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է «Հայաստանում տեղի ունեցած կատաղի բախումների առիթով»


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մարտի 3-ին խորը մտահոգություն է արտահայտել «շաբաթվա վերջին ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ Հայաստանում տեղի ունեցած կատաղի բախումների առիթով»:

«Նա հույս ունի, որ այս իրադարձությունները, որոնց ընթացքում 8 մարդ է մահացել, մանրամասնորեն կհետաքննվեն», - ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի` ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տարածած հայտարարությունում: - «Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին լիակատար զսպվածություն ցուցաբերել եւ ընթացիկ ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել: Նա նաեւ Հայաստանի իշխանություններին հորդորում է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել նորմալ վիճակին վերադառնալու համար, ներառյալ արտակարգ իրավիճակի անհապաղ վերացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG