Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը երկխոսության կոչ է անում


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգը երկխոսության կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը:

«Կոչ եմ անում բոլոր կողմերին իրենց ուժերի ներածի չափով անել ամեն ինչ հետագայում բռնությունը կանխելու համար: Խորապես ցավում եմ, որ զոհերի եւ վիրավորներ կան: Իշխանությունները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն եւ հարգեն համարժեքության սկզբունքը: Հայտարարված արտակարգ իրադրությունը ծայրահեղ միջոց է եւ պետք է վերացվի հնարավորինս շուտ՝ խաղաղ ցուցարարների շրջափակումը եւ լրատվամիջոցների սահմանափակումը իսկական ժողովրդավարների լավագույն պատասխանը չէ այլախոհ հայացքներին», - հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը:

«Ինչ անհամաձայնություններ էլ գոյություն ունենան ընտրությունների արդարության շուրջ, դրանք պետք է հարթվեն ընտրական գանգատարկման գործընթացի եւ Սահմանադրական դատարանի, այլ ոչ թե փողոցային բախումների միջոցով: Բանակցելը, այլ ոչ թե կրակելն է առաջ տանող ճանապարհը», - կարծիք է հայտնել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

(Լուսանկարը`ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG