Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Շանս կա, որ Վրաստանը եւ Ուկրաինան մեկ ամսից կհռչակվեն ՆԱՏՕ֊-ի անդամության թեկնածուներ»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը գտնվում է Լեհաստանում, երեկ հայտարարել է. - «Շանս կա, որ Վրաստանը եւ Ուկրաինան պաշտոնապես կհռչակվեն ՆԱՏՕ-֊ի անդամության թեկնածուներ ապրիլի 2֊-ից 4-֊ը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովում»:

Սահակաշվիլին ասել է, որ առաջիկա 4 շաբաթների ընթացքում ակտիվ ջանքեր են գործադրվելու՝ համոզելու համար ՆԱՏՕ֊-ի անդամներին, որ Վրաստանը պատրաստ է մուտք գործել այդ կազմակերպություն:

Ինքը Սահակաշվիլին այս ամիս մեկնելու է Վաշինգտոն,
իսկ վրացի դիվանագետները աշխատանք կտանեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Վրաստանը եւ Ուկրաինան նաեւ փորձելու են համադրել իրենց ջանքերը. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովից առաջ կժամանի Թբիլիսի:

«Այս ամիսը վճռորոշ է լինելու մեր նպատակին հասնելու համար, նպատակ, որն այլեւս ուտոպիա չէ»,֊ - հայտարարել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG