Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Խորապես ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ցավակցություն է հայտնել մարտի 1֊-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին եւ հանդարտության եւ զսպվածության կոչ արել:

«Խորապես ցավակցում եմ անխտիր բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, անկախ այն բանից` նրանք ժողովրդի, թե ոստիկանության ներկայացուցիչներ են», - ասված է Լեւոն Տեր֊-Պետրասյանի այսօր տարածած հայտարարության մեջ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում պարտվել է վարչապետ Սերժ Սարգսյանին, բողոքի ցույցեր է կազմակերպել, որոնց մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախման հետեւանքով անցած շաբաթ զոհվել է 8 մարդ:

«Կոչ եմ անում հանդարտության եւ զսպվածության, վստահ լինելով, որ գործված ոճիրների բոլո պատասխանատուները վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առջեւ», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG