Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը պահանջել է 7 անձանց պատասխանատվության ենթարկել հանրահավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար


Ոստիկանությունը Վճռաբեկ դատարանից պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Լյովա Եղիազարյանին, Համլետ Պետրոսյանին, Մկրտիչ Գիմիշյանին, Միքայել Հայրապետյանին, Սարգիս Հատսպանյանին, Գրիգոր Հարությունյանին եւ Սմբատ Այվազյանին՝ ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման կարգը խախտելու համար:

Նախագահական ընտրություններից հետո նախագահության թեկնածու Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցները Երեւանի կենտրոնում հանրահավաքներ եւ երթեր են կազմակերպել, որոնց մի մասի մասին չեն տեղեկացրել քաղաքապետարանին:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ հանրահավաքների եւ երթերի անցկացման կարգը խախտելու համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG