Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «Հզոր տերությունները պետք է դուրս գան Իրաքից»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որն այցելել է Իրաք, Բաղդադում կոչ է արել ԱՄՆ-֊ի գլխավորած օտարերկրյա ուժերին դուրս գալ Իրաքից:

Նրա կարծիքով՝ օտարերկրյա ներկայությունը Իրաքում «վիրավորական է տարածաշրջանի պետությունների համար եւ նվաստացուցիչ»:

Ահմադինեջադը նաեւ հայտնել է, որ իրաքյան եւ իրանյան կողմերը 7 համաձայնագիր են ստորագրել արդյունաբերության, առեւտրի եւ տրանսպորտի բնագավառներում համագործակցության մասին:

1980 թվականի իրանա-իրաքյան պատերազմից հետո Իրանի նախագահը առաջին անգամ է այցելում Իրաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG