Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է մարտի 1-ի երեկոյան Երեւանում ստեղծված իրավիճակը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դիվանագետներին պարզաբանումներ են ներկայացվել Հայաստանի իշխանությունների գործողությունների, մասնավորապես` արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների մասին: Դիվանագետներին տեղեկացվել է, որ իշխանությունները ձեռնարկել են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները` ստեղծված իրավիճակում Երեւանում կարգ ու կանոն հաստատելու եւ ապօրինի գործողությունները կասեցնելու ուղղությամբ:

«Նախագահի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ իշխանությունները վճռական են անկարգությունների կազմակերպիչներին, հրահրիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու գործում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG