Մատչելիության հղումներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների հիշատակին:

«Մեր ազգային կյանքում չկա ավելի բարձր ու ավելի մեծ նպատակ, քան ազգիս համերաշխությունը, խաղաղ կյանքը, մեր երկրի կայունությունը, Հայրենիքի անվտանգությունը: Ցավալիորեն, չկարողացանք այս ողջամտությունը հասանելի դարձնել մեր ժողովրդի զավակներին եւ ետ պահել նրանց անխոհեմ քայլերից», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի կողմից հանձնարարական է տրված թեմակալ առաջնորդներին՝ այցելություններ կազմակերպելու եւ ըստ ամենայնի աջակցելու զոհվածների ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG