Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներն այսօր նոր նախագահ են ընտրում:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ռուսաստանցիների մոտ 60 տոկոսը, ամենայն հավանականությամբ, իրենց ձայնը կտան առաջին փոխվարչապետ եւ «Գազպրոմ»-֊ի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին:

42-֊ամյա Մեդվեդեւի մրցակիցներն են կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին եւ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեյ Բոգդանովը:

Մի շարք ընդդիմադիր գործիչներ արդեն հայտարարել են, որ ընտրությունները մաքուր չեն, քանի որ Կրեմլին հակառակվող որոշ թեկնածուներ զրկվել են ընտրություններին մասնակցելուց:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենում աշխարհի 142 երկրներում, այդ թվում Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG