Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Վատիկանի պետքարտուղարի այցը Հայաստան


Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվել է Վատիկանի պետքարտուղար եւ կառավարության ղեկավար Տորչիզիո Բերտոնեի հայաստանյան այցը, որը պետք է սկսվեր այսօր: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամլո ծառայությունը:

Դրա ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին ասել է, որ այցը չեղյալ չի հայտարարվել, այլ հետաձգվել է: «Այցը չեղյալ չի հայտարարվել եւ կկայանա ավելի ուշ»,֊ - նշել է նա:

Միաժամանակ, Լոմբարդին հայտնել է, որ Վատիկանի պետքարտուղարը, ինչպես եւ ծրագրվում էր, մարտի 6-֊9-ը կայցելի Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG