Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սոֆիկո Չիաուրելին


Այսօր Թբիլիսիում 71 տարեկան հասակում վախճանվել է հայտնի դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին:

Իր 50֊-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Չիաուրելին մոտ 150 դեր է խաղացել կինոյում եւ թատրոնում:

Չիաուրելին նկարահանվել է նաեւ հայ ռեժիսորների, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» կինոնկարներում:

Վերջին տարիներին նա ղեկավարել է «Մեկ դերասանի թատրոնը», որը 2000 թվականին հիմնադրել է ամուսնու՝ հայտնի դերասան եւ հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հետ:

Մախարաձեն վախճանվել է 2002 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG