Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի շտաբը իշխանություններին մեղադրում է «սեփական ժողովրդի նկատմամբ տեղեկատվական ահաբեկչություն» սանձազերծելու մեջ


«Այսօր առավոտվանից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների դեմ եւ նրանց նկատմամբ գործելով տարատեսակ եւ դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:

«Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում «Երկիր Մեդիա» հեռուստակայանը): Մյուս կողմից` այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով եւ բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ եւ CNN հեռուստաալիքներին», - հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական շտաբը` դա գնահատելով «որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն եւ բլոկադա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG