Մատչելիության հղումներ

Հրդեհվել է կրպակ


Այսօր հրդեհվել է Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի հարեւանությամբ տեղակայված տոնավաճառի 150 քառակուսի մետր տարածքով մի կրպակ:

Հայաստանի փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանի փոխանցմամբ, ահազանգը հրշեջ ծառայությունում ստացվել է ժամը 14:47-ին:

Դեպքի վայր է ժամանել 4 հրշեջ մեքենա: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում պայթել է կրպակում տեղադրված գազի բալոններից մեկը: Տուժել է մեկ մարդ, հավանաբար` կրպակի աշխատակիցը, որը տեղափոխվել է հիվանդանոց:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG