Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր դատապարտել է ուժի կիրառումը Երեւանում՝ ցուցարարներին ցրելու համար:

«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը», - ասել է ԵԱՀԿ-֊ի գործող նախագահը:

Այս շաբաթ Կաներվան այցելել է Հայաստան եւ կողմերին հորդորել ամեն ինչ անել լարվածությունը մեղմելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG