Մատչելիության հղումներ

Հայաստանի հիմնադիր նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քաղաքապետարանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի միջեւ ընկած տարածքում հավաքված մի քանի հազար մարդկանց բարձրախոսով կոչ արեց «առայժմ որեւէ գործողություն չձեռնարկել»:

Դրանից քիչ առաջ 061ՈU10 պետհամարանիշի ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ ականատեսների, «Արարատ» գինու կոմբինատի մոտից մեծ արագությամբ` մոտ 50 կիլոմետր/ժամ, ընթացել է Գրիգոր Լուսավորիչ պողոտայում (Երեւանի քաղաքապետանին հարող հատվածում) հավաքված մարդկանց ուղղությամբ: Որքան էլ մարդիկ, ականատեսների վկայությամբ, փորձել են կանգնեցնել, մեքենան չի կանգնել եւ այդ ընթացքում վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ մի տղամարդու:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեսավ, որ շտապ բուժօգնության մեքենան եկավ եւ տուժածներին տարավ:

Ժամը 16:00-ին Սունդուկյանի անվան թատրոնի մոտ կանգնած նույն «Վիլիս»-ը այրվում էր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG