Մատչելիության հղումներ

Ոստիկանությունից չի հաջողվում տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին


Ոստիկանության Կենտրոնի բաժնում հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել, թե ներկայումս բերման ենթարկված կամ ձերբակալված քանի մարդ կա այնտեղ: Թղթակիցներին թույլ չի տրվում ներս մտնել, դուռը փակ է:

Փաստաբաններին եւս, այդ թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փաստաբան Նարինե Ռշտունուն, արգելվում է մտնել ոստիկանության բաժին:

Հաստատապես հայտնի է միայն, որ Բագրատյանը Կենտրոնի բաժնում է:

Ժամը 15-ի սահմաններում բաժին բերվեց եւս երկու մարդ, որոնց վերաբերյալ նույնպես տեղեկատվություն չի հաղորդվում: «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց պարզել միայն, որ նրանցից մեկի անունը Հակոբ է:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG