Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Լեւոն Տեր֊-Պետրոսյանը տնային կալանքի տակ է


Իրարամերժ տեղեկություններ են ստացվում այն մասին, թե արդյո՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը տնային կալանքի տակ է:

Իր առանձնատանն այսօր հրավիրած ասուլիսում Լեւոն Տեր֊-Պետրոսյանը լրագրողներին հայտնել է. - «Իմ թիկնապահը հարցրել է պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանին՝ արդյո՞ք Լեւոն Տեր֊-Պետրոսյանը կալանքի տակ է: Սարկիսյանն ասաց, որ այդպիսի սանկցիա չկա, բայց մեզ հրամայված է նրան դուրս չթողնել եւ ոչ ոքի ներս չթողնել»:

Մինչդեռ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի առանձնատունը հսկող պետական պահպանության ծառայության աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե արդյոք Լեւոն Տեր֊-Պետրոսյանին կթույլատրվի՞ դուրս գալ, պատասխանեցին. - «Իհարկե»:

Նրանք դրական պատասխան տվեցին նաեւ այն հարցին, թե արդյոք որեւէ մեկին թույլ կտրվի՞ մտնել առանձնատուն:

«Մենք պարզապես ապահովում ենք Լեւոն Տեր-֊Պետրոսյանի անվտանգությունը»,֊ - ասացին պետական պահպանության ծառայության աշխատակիցները:

Վերջին օրերին Լեւոն Տեր-֊Պետրոսյանի առանձնատան մոտ տեղադրված վրանները, ծաղկեպսակները եւ պաստառներն այլեւս չկան:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG