Մատչելիության հղումներ

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի ղեկավար, գրող Նելլի Շահնազարյանը, ով այս պահին գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով հայտնեց, որ դեսպանատան մոտ «խայտառակ բան է կատարվում»:

«Խայտառակ բան է կատարվում», - հուզված ասաց նա: - «Նորից եկել են [հատուկ ջոկատայինները], մի քանի գլուխ ջարդեցին այստեղ: Ոստիկանները շրջապատել են: Հիմա կանգնած է ժողովուրդը, չի հեռանում: Ավարայր է»:

Նրա խոսքով, դեսպանատան մոտ հավաքվածները շրջափակված են հատուկ նշանակության ջոկատայիններով. - «Մարդիկ սեղմված են օղակի մեջ»:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG