Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Երեւանում կատարվողը դարձել է միջազգային քաղաքականության կարեւորագույն գործոն»


Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանում կատարվող իրադարձությունները դարձել են միջազգային քաղաքականության գործոն:

«Այն, ինչ կատարվում է այսօր Երեւանի Ազատության հրապարակում, դարձել է միջազգային հարց եւ միջազգային քաղաքականության կարեւորագույն գործոն»,֊ - հայտարարել է նախագահության թեկնածուն:

Անդրադառնալով ԵԱՀԿ֊-ում ԱՄՆ-֊ի առաքելության հայտարարությանը, որում նշվում է, որ «ընտրությունները հեռու էին կատարյալ լինելուց, Լեւոն Տեր-֊Պետրոսյանը փաստել է. - «Սա լուրջ մոտեցում է եւ ապացուցում է, որ ԱՄՆ-֊ը չի հավատում կայացած ընտրություններին: Կարծում եմ, սա այնպիսի գործոն է, որը Հայաստանի իշխանությունները չեն կարող անտեսել»:

Քննադատելով եվրոպացի դիտորդների դիրքորոշումը` Լեւոն Տեր֊Պետրոսյանը ասել է. - «Ինչ ընտրությունների մասին է խոսքը, երբ հոկտեմբերի 23֊-ից սկսած հազարավոր իմ կողմնակիցներ բերվել են ոստիկանատներ, անվտանգության ծառայության բաժանմունքներ, բոլորին ահաբեկել են, որ չմասնակցեն իմ հանրահավաքներին, մի մասին գործից են ազատել, մի մասի հարազատների բիզնեսին են խփել, մի մասին ձերբակալել են: 200֊-ից ավելի փաստ դրված է այդ դիտորդների առջեւ, եւ նանք խոսում են ինչ-֊որ թղթերից, իրավունքներից»:

Լեւոն Տեր-֊Պետրոսյանը դիտորդներին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:

Նա չի անդրադարձել Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ այսօր կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրին: «Ազատություն» ռադիոկայանին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին, քանզի Արթուր Բաղդասարյանը, իր կարծիքով, ոչ մի բանով չի տարբերվում Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանից:

Հանրահավաքի ժամանակ որպես «Օրինաց երկիր»-֊ի անդամ ներկայացած Համլետ Գրիգորյանն ասաց, թե, լսելով Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի համաձայնագրի մասին, շտապել է Ազատության հրապարակ՝ իր անդամատոմսն այրելու: Սակայն Լեւոն Տեր-֊Պետրոսյանը խորհուրդ է տվել անդամատոմսը պահել որպես փաստ:

Ավելի ուշ «Օրինաց երկիր»-֊ի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. - «Այսօր Ազատության հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Անհրաժեշտ ենք համարում հասարակությանը իրազեկել, որ դրանք ՕԵԿ անդամներ չեն, քանի որ ՕԵԿ անդամատոմսերի հին նմուշները դեռեւս Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո ճանաչվել են անվավեր, իսկ նոր նմուշի կուսակցական տոմսեր ստացել են առայժմ միայն վարչության անդամները: Դատապարտում ենք հերթական անգամ կեղծիքի եւ շանտաժի քաղաքականության կիրառումը` հիշեցնելով, որ այն չի կարող հաջողություն ունենալ»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG