Մատչելիության հղումներ

Հարուցվել է 9 քրեական գործ


2009 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է թվով 9 տեղամասերի վերաբերյալ նյութեր, որոնցով հայտնաբերվել են անհամապատասխանություններ փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ստացված արձանագրությունների եւ դրանց քաղվածքների միջեւ:

Ըստ Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության, անհամապատասխանություններ են հայտնաբերվել մասնավորապես թիվ 9/18, 17/05, 20/04, 22/21, 22/22, 22/30, 24/18, 24/19, 38/62 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների եւ դրանց քաղվածքի պատճեների միջեւ:

Ստացված նյութերը նույն օրը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրանց հիման վրա հարուցվել է թվով 9 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG